Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

#ԿինոՇաբթի. «Քրիստոֆեր Ռոբինը» և 4 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Քրիստոֆեր Ռոբինը» և 4 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Օգոստոսի 2-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմ:

«Լրտեսական խաղ»

Ֆիլմը պատմում է լրտես Մո Բերգի մասին: Նա համաշխարհային պատերազմի տարիներին ուղևորվում է ֆաշիստական Գերմանիա՝ Վերներ Գեյզենբերգին առևանգելու կամ սպանելու համար: Վերջինս ատոմային ռումբ ստեղծող գիտնականներից մեկն է:

Ռեժիսոր՝ Բեն Լուին, դերերում՝ Փոլ Ռադ, Մարք Սթրոնգ, Գայ Փիրս և այլք:

 «Դատի գիշերը։ Սկիզբ»

Կուզեի՞ք ապրել կատարյալ աշխարհում, որտեղ չկա հանցագործություն, գործազրկություն և պատերազմ։ Նման երջանիկ ապագայի համար կա միայն մեկ վճար. տարվա մեջ մի գիշեր լիովին անօրինականություն է տիրում։ Գիշեր, երբ թույլատրվում է ամեն ինչ։ Կհամաձայնվե՞ք մասնակցել նման սոցիալական գիտափորձի։

Ռեժիսոր՝ Ջերարդ ՄաքՄյուրեյ, դերերում՝ Իլան Նոել, Լեքս Սքոթ Դևիս և այլք:

«Գոթթի»

Ֆիլմը պատմում է հանցագործ Ջոն Գոթթիի և նրա որդու կյանքի մասին: Ջոն Գոթթին իր քրեական կարիերան սկսել է հասարակ հանձնարարություններ կատարելով՝ ավելի ուշ դառնալով քրեական աշխարհի ամենակարևոր մարդկանցից մեկը: Օրերից մի օր Գոթթին իր աշխատանքը պետք է փոխանցի ժառանգին, սակայն որդին հրաժարվում է քրեական աշխարհի մաս կազմել…

Ռեժիսոր՝ Քևին Քոնոլի, դերերում՝ Ջոն Տրավոլտա, Քելլի Փրեսթոն, Սթեյսի Քիչ և այլք:

«Սլոունի վտանգավոր խաղը»

Էլիզաբեթ Սլոունն ամենահայտնի և ռիսկային լոբբիստն է ԱՄՆ-ի քաղաքական բիզնեսում: Հոգեբանական խաղերով և հնարքներով նա հաղթում է իր հակառակորդներին և երբեք չի պարտվում: Բայց, երբ նա հանձն է առնում իր կարիերայի ամենադժվար գործը, հասկանում է, որ հաղթանակի գինը կարող է շատ բարձր լինել:

Ռեժիսոր՝ Ջոն Մեդեն, դերերում՝ Ջեսիկա Չեսթեյն, Դևիդ Ուիլսոն Բարնս, Աարոն Հեյլ և այլք:

«Քրիստոֆեր Ռոբին»

Մեծացած Քրիստոֆեր Ռոբինի կյանքն ընթանում է իր սովորական հունով։ Մի անգամ նա հանդիպում է իր մանկության ընկերոջը՝ արջուկ Վինիին։ Նրանք պետք է միասին վերադառնան Հարյուրքարանոց անտառ, որպեսզի ոչ միայն գտնեն կորած ընկերներին, այլև երջանկությունը։

Ռեժիսոր՝ Մարկ Ֆորսթեր, դերերում՝ Յուեն ՄաքԳրեգոր, Հեյլի Աթվել, Բրոնտե Կարմայկլ և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]