Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ալաշակերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է. պատմական օր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ

«Ալաշակերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է. պատմական օր 
հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին «Ալաշկերտ»-ն տարածքային առավելություն ուներ: Բայց մրցակիցը՝  «Սուտյեսկա»-ի ֆուտբոլիստները, խաղակեսի վերջնամասում վերականգնեցին խաղի հավասարությունը: Իսկ առաջին կեսի ավարտին մակեդոնական թիմի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր ունեին հայկական ակումբի դարպասը գրավելու համար:

Երկրորդ կեսում հավասար պայքար էր ծավալվել: «Ալաշկերտ»-ի գրոհները չէին ավարտվում տրամաբանական գոլով, իսկ «Սուտյեսկա»-ն չէր կարողանում լուրջ անհանգստացնել մրցակցին: Այս խաղում իր նորամուտը տոնեց նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով նոր է համալրել «Ալաշկերտ»-ի շարքերը: Ի վերջո դարպասի գրավում չարձանագրվեց և առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը պատմական արդյունք գրանցեց՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Այս թիմերի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը հաղթել էր 0:1 հաշվով:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի խաղերը նախատեսված են օգոստոսի 9-ին և 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]