1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների հետագա 
զարգացմանն ուղղված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ ու խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի խթանումը և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Իր հերթին, Յոգեշվար Սանգվանը նշել է հայ-հնդկական պատմական կապերի փաստը և հավելել, որ դրանք ունեն զարգացման մեծ ներուժ: Նա վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]