Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Արամ Ավագյանի հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերի 21-ին  


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ,  Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի սեպտեմբերի 21-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բռնցքամարտիկի պրոմոութերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանը: Ավագյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Սմիռնովն է: Վերջինս ռեկորդ է սահմանել այս քաշային կարգում՝ անցկացրած 13 մենամարտերում չի կրել ոչ մի պարտություն:

Մենամարտի օրը հատուկ է ընտրված, քանի որ դա Հայաստանի անկախության օրն է:

«Նախորդ մենամարտից բավականին ժամանակ է անցել, և ժամանակ կա մենամարտին պատրաստվելու համար: Արդեն մարզումներս սկսել եմ, հիմնական շեշտը դրված է ֆիզիկական պատրաստության վրա: Հակառակորդս լուրջ բռնցքամարտիկ է: Իր մասին խոսում է ռինգում ունեցած իր արդյունքը»,-ասաց Ավագյանը:

Արամ Ավագյանը պաշտպանելու է WBC International Silver գոտին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ