Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիկի մշակույթի տան հիմնանորոգումը մոտենում է ավարտին

Վարդենիկի մշակույթի տան հիմնանորոգումը մոտենում է ավարտին

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, տեղական բյուջեի միջոցներից հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են հուլիսին եւ կավարտվեն օգոստոսի վերջերին:

«Հիմնանորոգվում են մշակույթի տան ճեմասրահը, երկրորդ հարկն ամբողջությամբ, առաջին հարկի սենյակները, կատարվում են արտաքին պատերի նորոգման եւ հարդարման աշխատանքներ: Մեր մշակույթի տունը զբաղեցնում է մոտ 2500 քմ մակերես: Դեռեւս մի քանի տարի առաջ այն ամբողջովին գտնվում էր անբարեկարգ ու կիսաքանդ վիճակում: Հիմնանորոգման համար այստեղ պահանջվում էին հսկայական գումարներ, ինչը կարողացանք հայթայթել տարիների ընթացքում՝ մի մասը պետական, մի մասը՝ տեղական միջոցներով: Հիմա արդեն իրականացնում ենք հիմնանորոգման ավարտական փուլը, որի համար այս տարի հատկացրել ենք 10 միլիոն 300 հազար դրամ, սակայն մրցույթը շինարարը շահել է 7,5 միլիոն դրամով: Առանձին ծրագրով կահավորվել է համակարգչային սենյակը, իսկ մյուս սենյակներն ու ճեմասրահը ընդհանուր կահավորման կարիք ունեն դեռ: Բայց կարեւորն այն է, որ կարողացանք ամբողջությամբ լուծել մշակույթի տան հիմնանորոգման խնդիրը, որտեղ գործում են մարզական եւ արվեստի խմբակներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]