Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում հուլիսին ծնված տղա երեխաների թիվը նկատելի գերազանցել է աղջիկներին

Գեղարքունիքի մարզում հուլիսին ծնված տղա երեխաների թիվը նկատելի գերազանցել է 
աղջիկներին

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2018 թվականի հուլիս ամսին ծնվել է 143 երեխա՝ 90 տղա եւ 53 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, տղաների թիվն աղջիկներին կրկնակիից ավել գերազանցել է Մարտունու ծննդատանը, որտեղ հուլիս ամսին լույս աշխարհ են եկել 45 տղա եւ 19 աղջիկ: Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած 32 նորածիններից 22-ը տղաներ են, 10-ը՝ աղջիկներ: Իսկ ահա Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի ծննդատներում նորածինների սեռերը գրեթե բաշխվել են հավասարապես. Վարդենիսում 21 ծնունդից 10-ը տղա են, 11-ը՝ աղջիկ, իսկ Սեւանի 22 եւ Ճամբարակի 4 ծնունդների սեռերը հավասար են: Նախորդ տարվա հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 170 երեխա՝ 81 տղա եւ 89 աղջիկ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am