Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը կարեւորում է Սեւանա լճում իրականացվող ստորջրյա հետազոտությունները

Գեղարքունիքի մարզպետը կարեւորում է Սեւանա լճում իրականացվող ստորջրյա 
հետազոտությունները

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ  «Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոն»-ի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Սեւանա լճում վերջին ինը տարում կատարված ստորջրյա հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ՝ իրենց առաջիկա ծրագրերը եւ համագործակցության ուղղությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կենտրոնի ջրասուզորդները նշեցին, որ իրենք Սեւանա լճում կազմակերպում են սուզումներ՝ ստորջրյա ոլորտը բացահայտելու նպատակով, գիտական հետազոտություններ իրականացնելու ընթացքում համագործակցում են ՀՀ ԳԱԱ եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ: Ըստ սուզորդների՝ հետազոտությունների նպատակն է աշխատել տեղի գիտնականների հետ, բացահայտել լճում առկա խնդիրների պատճառները եւ Գեղարքունիքի մարզում զարգացնել սուզման սպորտը:
«Ջրասուզորդները խնդրեցին մարզպետի աջակցությունը՝ մարզի ուսումնական հաստատություններում իրենց կողմից կատարված հետազոտությունների, Սեւանա լճի գաղտնիքների եւ հիմնախնդիրների վերաբերյալ դասընթացներ անցկացնելու նպատակով: Իշխան Սաղաթելյանը ողջունեց սուզորդների նախաձեռնությունը եւ տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվանից Գավառի, Վարդենիսի եւ Մարտունու պետական քոլեջներում, հանրակրթական դպրոցների բարձր դասարաններում հնարավոր կլինի այն իրականացնել: Միաժամանակ մարզպետը կարծիք հայտնեց, որ Սեւանա լճի հիմնախնդիրների զգալի մասը լուծելու համար գիտական լուրջ հետազոտություններ են անհրաժեշտ: Մարզպետը հավելեց նաեւ, որ կառավարությունը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների անդամակցությամբ նախատեսել է երկու շաբաթը մեկ քննարկել Սեւանա լճի շուրջ ծագած խնդիրները, գտնել դրանց լուծման արդյունավետ եղանակները, որպեսզի մենք ունենանք Սեւանա լճի պահպանման ու զարգացման հստակ փաթեթ: Դրա համար շատ կարեւոր են ստորջրյա հետազոտությունների արդյունքները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց սեպտեմբեր ամսին կրկին հանդիպել եւ համատեղ քննարկել օգոստոս ամսվա ընթացքում կատարված սուզումների արդյունքները»,-տեղեկացրին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]