Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզում գործադուլի պատճառով երկրորդ օրն Է՝ փակ Է Էյֆելյան աշտարակը

Փարիզում գործադուլի պատճառով երկրորդ օրն Է՝ փակ Է Էյֆելյան աշտարակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակը երկրորդ օրն անընդմեջ այցելուների համար փակ Է անձնակազմի գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով աշտարակի SETE օպերատոր-ընկերությանը:

«Անձնակազմի մի մասի գործադուլը մինչ այժմ շարունակվում Է»,-ասված Է ընկերության՝ օգոստոսի 2-ին հրապարակված հայտարարության մեջ:

Աշտարակը փակվել Է օգոստոսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Էյֆելյան աշտարակի ղեկավարության եւ անձնակազմի արհմիությունների միջեւ տարաձայնությունների պատճառ են դարձել տեսարժան վայր այցելության պայմանները:

Մասնավորապես, դա կապված Է այցելության որոշակի ժամանակի համար տոմսերի նախնական վաճառքի ավելացման հետ, ինչի արդյունքում աշտարակի մուտքի մոտ այն մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, որոնք տոմսերը սովորական հերթի կարգով գնում են այցելության օրը: SETE-ում նշել են, որ արհմիությունների հետ բանակցությունները շարունակվում են, առաջարկվել Է կողմերի փոխզիջումային համաձայնության տեքստ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]