Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Warner Bros. ընկերությունը կվերաթողարկի «Ալֆ» սերիալը. Variety


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros. կինոընկերությունը «Ալֆ» սերիալը վերաթողարկելու աշխատանք Է տանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել Է Variety հանդեսը: Նրա տվյալներով՝ այժմ նախագիծը գտնվում Է վաղ փուլում. ընկերությունը դեռ նույնիսկ սցենարիստ չի գտել սերիաների սյուժեն գրելու համար:

Նշվում Է, որ նախագծի գաղափարներից մեկը պատմությունն Է այն մասին, թե ինչպես Է այլմոլորակային Ալֆը վերադառնում ռազմաբազայից, որտեղ տեղավորվել Էր նախորդ սյուժետային գծի ավարտվելուց հետո: Նա դիտում Է, թե ինչպես Է կյանքը փոխվել այն տարիների ընթացքում, երբ ինքն ազատության մեջ չԷր: Warner Bros.-ը հրաժարվել Է որեւիցե մեկնաբանություն տալ հանդեսի հարցին:

«Ալֆ» կատակերգական սերիալն Էկրաններին Էր 1986-ից մինչեւ 1990 թվականը եւ ցուցադրվել 80 երկրում:

Ըստ սյուժեի, 260-ամյա այլմոլորակային Ալֆը սերված Է Մելմակ մոլորակից, նա Երկրի վրա Է հայտնվել տիեզերանավի կործանման հետեւանքով: Լոս Անջելեսում նա ծանոթացել Է Թաններների ընտանիքի հետ, որը նրան ապաստան Է տվել եւ թաքցրել իշխանություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ