Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վայ-պարտիզպանը. էտոցով Մելանյա Թրամփին ծաղրել են սոցցանցերում

Վայ-պարտիզպանը. էտոցով Մելանյա Թրամփին ծաղրել են սոցցանցերում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում ծաղրել են Միացյալ Նահանգների նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի անհաջող լուսանկարը, որտեղ նկարի հեղինակը նրան նկատել է այգեգործությամբ զբաղվելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրում առաջին տիկինն աշխատում Է Սպիտակ տան մերձակա Kitchen Garden-ում՝ կռանալով դեպի զամբյուղը եւ Էտոցը ձեռքին բռնած: Առաջին հայացքից Թվում Է, թե լուսանկարն արվել Է հանպատրաստից, սակայն Ցանցի օգտատերերը Մելանյային բռնել են այն բանում, որ նա ոչ մի պատկերացում չունի պարտեզի խնամքի մասին եւ, ամենայն հավանականությամբ, անշնորհք կերպով փորձում Է աշխատելու տպավորություն ստեղծել խցիկի դիմաց: Մասնավորապես, մեկնաբանները քննադատել են հագուստի ընտրությունը նման զբաղմունքի համար, քանի որ նախագահի տիկինը նույնիսկ այդ իրավիճակում չի հրաժարվել թանկ բրենդային շորերից:

Սոցցանցերի օգտատերերին չի բավարարել նաեւ Մելանյայի կեցվածքը, որը, նրանց կարծիքով՝ վկայում Է առաջին տիկնոջ՝ աշխատանքին ընտելացած չլինելու մասին: Ոմանք ենթադրել են, թե լուսանակարում նա Էտոցով սպառնում Է ինչ-որ մեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]