Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ի տեղեկատվական անվտանգության տնօրենը հայտարարել է պաշտոնաթողության մասին

Facebook-ի տեղեկատվական անվտանգության տնօրենը հայտարարել է պաշտոնաթողության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի տեղեկատվական անվտանգության տնօրեն Ալեքս Սթամոսը հայտնել Է, որ օգոստոսի 17-ին թողնելու Է պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մարտին New York Times թերթը, վկայակոչելով իրազեկ մի աղբյուր, հայտնել Էր, որ Սթամոսը պատրաստվում Է պաշտոնը թողնել ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում սոցիալական ցանցի դերի շուրջ առկա ներքին տարաձայնությունների ֆոնին:

«Facebook-ում իմ վերջին օրը կդառնա օգոստոսի 17-ը, ու թեեւ ես այլեւս չեմ վայելի այնտեղ իմ ընկերների հետ կողք-կողքի աշխատելու հաճույքը, ուրախ եմ, որ կան այդքան շատ նվիրված, խելացի եւ հմուտ մարդիկ, որոնք կշարունակեն լուծել այդ խնդիրները»,- գրել Է Սթամոսը Facebook-ի իր Էջում:

Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հայտարարել Է, որ իր ընկերությունը կօգտագործի արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիան՝ հեռացնելու այն կեղծ օգտահաշիվները, որոնք պատասխանատու են Facebook-ում ստահոդ նորությունների զգալի մասի եւ ապատեղեկատվության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]