Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

ԱՄՆ-ում կհրապարակեն Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող Էռնեստ Հեմինգուեյի չհրատարակված պատմվածքը կհրապարակվի The Strand Magazine հանդեսում: Օգոստոսի 1-ին հրատարակությունն այս մասին հայտնել Է իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր 55-րդ համարում մենք հպարտությամբ ներկայացնում ենք Էռնեստ Հեմինգուեյի A Room on the Garden Side" («Այգու կողմի սենյակը») չհրատարակված պատմվածքը»,- ասված Է մամուլի տեղեկագրում:- Ստեղծագործությունը փոխանցում Է հարուստ մթնոլորտ եւ արտացոլում Է Հեմինգուեյի սիրած շատ թեմաներ, ինչպիսիք են պատերազմը, քաջությունը, մահը եւ հույսը»:

1956 թվականին գրված պատմվածքի գործողությունը տեղի Է ունենում "Ritz" հյուրանոցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատմությունն արվում Է ոմն Ռոբերտի կողմից, որն, ինչպես պնդում Է The Wall Street Journal թերթը, իր իսկ գրողի նախատիպն Է:

Էռնեստ Հեմինգուեյը (1899 - 1961) 1954 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Է, բազմաթիվ պատմվածքների եւ վեպերի հեղինակ: Նրա ստեղծագործությունը նշանակալի ավանդ Է ներդրել 20-րդ դարի գրականության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ