Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվի 60 նոր աշխատատեղ  

Գյումրիում տրիկոտաժի արտադրության ոլորտում կստեղծվի 60 նոր աշխատատեղ

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրի որոշմամբ  ներդրումային ծրագրի շրջանակում Գյումրիում գործող «Լենտեքս» ՍՊԸ-ն  կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է կատարել 1.98 մլրդ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով: «Լենտեքս»-ը կարտադրի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։ Արդյունքում՝ կստեղծվի 60 նոր աշխատատեղ` 80 հազար դրամ միջին աշխատավարձով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ներկա դրությամբ ընկերությունում աշխատում է 396 մարդ:

Ըստ նախարարի, «Լենտեքս»-ն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ունեցել է 960 մլն դրամի արտադրանք, որից արտահանումը կազմել է 50 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]