Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իտալիայում տապի պատճառով սպառնալիքի «կարմիր» մակարդակ Է սահմանվել 18 քաղաքում

Իտալիայում տապի պատճառով սպառնալիքի «կարմիր» մակարդակ Է սահմանվել 18 քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առողջապահության նախարարությունը անոմալ տապի պատճառով, որն այս շաբաթ հաստատվել Է Ապենիններում, եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ Է սահմանել երկրի 18 խոշոր քաղաքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջապահության նախարարության ամենօրյա տեղեկագրի համաձայն, խոսքը վերաբերում Է ամենից առաջ Իտալիայի հյուսիսային ու կենտրոնական շրջանների խոշոր վարչական կենտրոններին, մասնավորապես, Հռոմին, Միլանին, Թուրինին, Վենետիկին, Ջենովային, Բոլոնիային եւ Ֆլորենցիային, որտեղ ջերմաչափի սնդիկի սյունն այժմ ընդհուպ մոտեցել Է 40 աստիճանի նշագծին, իսկ առանձին վայրերում նույնիսկ գերազանցել այն:

Օդերեւութաբանները նշում են, որ օգոստոսի 2-ը, ամենայն հավանականությամբ, կարող Է դառնալ 2018 թվականի ամենաշոգ օրն Իտալիայում: Համենայն դեպս, ընթացիկ շաբաթն արդեն դարձել Է այս տարվա «ամենաթեժ» շրջանը: Ներկայում Ապենիններում ԷլեկտրաԷներգիայի սպառման ռեկորդային մակարդակ Է գրանցվել օդորակիչների եւ այլ սարքերի ակտիվ օգտագործման պատճառով, որոնք ապահովում են օդի զովացումը բնակելի ու աշխատանքային հարկաբաժիններում:

Մետեովտանգի «կարմիր» մակարդակի սահմանումը նշանակում Է, որ ամառային տապը, որն այժմ ուղեկցվում Է բացառիկ բարձր խոնավությամբ եւ սաստիկ տոթով, իրական սպառնալիք Է առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց համար: Իտալիայի տարբեր տարածաշրջաններից տեղեկություններ են ստացվում քաղաքացիների ջերմահարման բազմաթիվ դեպքերի մասին, որոնց հարկ Է եղել շտապ բուժօգնություն ցուցաբերել: Անոմալ շոգի պատճառով մարդիկ հաճախ կորցնում են գիտակցությունը, շատերը, հատկապես տարեց քաղաքացիները, հոսպիտալացվել են սաստիկ գլխացավով, սրտխառնոցով եւ բարձր ջերմությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոսբտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]