Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը դեռ վաղ է. Արարատ Միրզոյան

«Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը դեռ վաղ է. Արարատ 
Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունների առնչությամբ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ՀՀ ԱԳՆ-ի ձևակերպումների հետ: Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է այդ զարգացումների հետ:

«Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ: Ենթադրում եմ, որ կմասնակցեն նաև տարբեր նախարարներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արարատ Միրզոյանը:

Լրագրողները նկատեցին, որ Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունները ՀՀԿ անդամներն ահազանգ են համարում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ ապացուցված է, որ ՀՀԿ-ականների գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ իրողություններից:

Լրատվամիջոցներն անդրադարձան նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, մասնավորապես՝ հնչեց դիտարկում այն մասին, որ եթե այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվեց: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:

«Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում:

Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվում է: Նա վստահություն հայտնեց, որ ներդրումներ անպայման լինելու են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]