Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփն անհամբերությամբ է սպասում Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը

Թրամփն անհամբերությամբ է սպասում Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն Է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունների վերադարձմանն աջակցելու համար, որոնք զոհվել են Կորեական թերակղզում պատերազմի տարիներին, եւ հայտարարել Է, որ անհամբերությամբ Է սպասում նրա հետ նոր հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհակալությու՛ն, նախագահ Կիմ Չեն Ուն, որ կատարում եք ձեր խոստումը եւ գործի եք դրել մեր հիանալի եւ սիրելի (համաքաղաքացիների) աճյունները հայրենիք ուղարկելու գործընթացը, որոնք չվերադարձան մարտի դաշտից»,- գրել Է Թրամփն իր ուղերձում: Նա նաեւ ԿԺԴՀ-ի առաջնորդին շնորհակալություն Է հայտնել նրանից ստացած «հաճելի նամակի» համար եւ իրենց մոտալուտ անձնական հանդիպման հույս Է հայտնել:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին Է հանձնել ամերիկացի զինծառայողների աճյունները: Աճյունների հայրենադարձման արարողությունը տեղի Է ունեցել օգոստոսի 1-ին Կորեայի Հանրապետության Օսան ավիաբազայի տարածքում: Նույն օրն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Փիռլ Հարբոր - Հիքամ ռազմակայանում, որը գտնվում Է Հոնոլուլուում (Հավայիի նահանգ), կայացել Է զոհված ամերիկացի զինվորների ԱՄՆ վերադարձման արարողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]