Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկյան ԶԼՄ-ները պատմել են, թե ինչպես է Էր Ռիադը ձգտում հասնել Թիլերսոնի պաշտոնաթողությանը

Ամերիկյան ԶԼՄ-ները պատմել են, թե ինչպես է Էր Ռիադը ձգտում հասնել Թիլերսոնի պաշտոնաթողությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 2017 թվականին խափանել Է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)՝ Կատար ներխուժելու պլանները, ինչը կարող Էր դառնալ նրա պաշտոնաթողության պատճառներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Intercept պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության եւ Պետդեպարտամենտի աղբյուրներ:

Ըստ հրատարակության զրուցակիցների՝ Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ի օգնությամբ 2017 թվականի ամռանը պատրաստում Էր ռազմական ներխուժում Կատար, որը նախատեսում Էր մայրաքաղաք Դոհայի գրավում: Նշվում Է, որ Կատարի հետախուզությունը պատրաստվող ներխուժման մասին իմացել Է 2017 թվականի ամռան սկզբին, ինչից հետո այդ մասին տեղեկացրել Է ԱՄՆ-ի պետքարտուղարին: Թիլերսոնը հաստատակամորեն առարկել Է հնարավոր ինտերվենցիայի դեմ, ինչի արդյունքում Էր Ռիադը հրաժարվել Է այդ պլաններից: Intercept-ի կարծիքով՝ Թիլերսոնի գործողությունները բացատրում են, թե ինչու են Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն սկսեցին եռանդագին քայլեր ձեռնարկել նրա պաշտոնաթողությանը հասնելու համար, ինչի մասին վերջին ամիսներին գրում Էին զանգվածային լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017 թվականի հունիսի սկզբին խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչության օժանդակման մեջ, եւ նրա հետ դադարեցրեցին ամեն կարգի հաղորդակցություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]