Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանն ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում. CNN

Իրանն ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում. CNN

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանումը, առաջիկա 48 ժամվա ընթացքում ընդգրկուն զորավարժություններ կանցկացնի Պարսից ծոցում: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրանական կորպուսի զորքերի տեղաշարժերի ամերիկյան գնահատմանը ծանոթ աղբյուրներ, զորավարժությունները կարող են անցկացվել Որմզդի նեղուցը փակելու Իրանի ունակությունը ցուցադրելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գիտենք, որ Իրանն ավելացնում Է Պարսից ծոցում անցկացվող ռազմածովային գործողությունների թվաքանակը: Մենք ուշադիր հետեւում ենք դրան եւ շարունակում աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նավագնացության ու առեւտրական հոսքերի ազատությունը միջազգային ջրատարածքներում»,- հայտարարել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Ուիլյամ Ուրբանը:

Ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել Է, որ Իրանի ազգային շահերը որոշիչ գործոն են նավագնացության համար Որմզդի նեղուցը բաց պահելու հարցում: Հուլիսի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել Էր, որ պատրաստ Է Որմզդի նեղուցը փակել այլ երկրներ նավթի փոխադրման համար այն դեպքում, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]