Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնութունում

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի 
առաջնութունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը։

60 կգ քաշային կարգում բրոնզե պարգևի է արժանացել Արարատ Մանուչարյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 77 կգ քաշային Վահե Պողոսյանը, ինչպես նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը։

Այսպիսով՝ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները հրաշալի արդյունքով են վերադառնում հայրենիք։ 5 մեդալ և թիմային երրորդ տեղ։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am