Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի 
կերպարանափոխություններից մեկին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությանը, որը հայտնի է դիմահարդարման միջոցով տարբեր մարդկանց զարմանալի կերպարանափոխման վերաբերյալ ուշագրավ տեսանյութերով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պարբերականը ներկայացրել է 25-ամյա հայուհու մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը:
Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը՝ վերջինիս  որդու խնդրանքով՝ որպես նվեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը ապշում  վերջնական արդյունքից  ու չի կարողանում զսպել արցունքները:
Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանը նշել է, որ իր աշխատանքի միջոցով մարդկանց ավելի գեղեցիկ ու ինքնավստահ դարձնելը մեծ երջանկություն է համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]