Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Սիրիական բանակը հաղթանակից հաղթանակ է գնում ահաբեկչության դեմ պատերազմում. Ասադ


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է, որ հավատում Է ահաբեկիչների ելուզակախմբերի նկատմամբ վերջնական հաղթանակ տանելու սիրիացի սպաների ու զինվորների ունակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայրենիքի պաշտպանների հերոսության շնորհիվ Սիրիան վերածվել Է անառիկ ամրոցի, որին չկարողացան տիրանալ ահաբեկիչների հորդաները, որոնք աջակցություն Էին ստանում արտասահմանից»,-նշել Է Ասադը ազգային բանակի ստեղծման 73-րդ տարեդարձի առթիվ հանրապետության զինված ուժերին հղած ուղերձում, որը հրապարակվել Է «Ջեյշ աշ Շաաբ» ռազմական ամսագրում:

«Յոթուկես տարվա ընթացքում սիրիացի զինծառայողները հաղթանակից հաղթանակ Էին գնում՝ վերադարձնելով անվտանգությունն ու կայունությունը երկրի շրջանների մեծ մասում՝ Հոմսից, Պալմիրայից, Հալեպից, Կալամունից մինչեւ Դեյր Զոր եւ Արեւելյան Գութա»,-նշել Է նախագահը:

Նրա խոսքով՝ սիրիական բանակն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ «արիության, հայրենասիրության եւ անձնվիրության դպրոց Է»: «Ահաբեկչության դեմ պատերազմում վերջնական հաղթանակի պահը մոտենում Է, սիրիացի մարտիկները ջախջախում են ելուզակային կազմավորումների մնացորդները եւ հավաստում հայրենի հողի ամեն մի թիզն այդ աղտից մաքրելու իրենց վճռականությունը»,-հավելել Է Ասադը:

Ինչպես նշում Է ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի քաղաքներում զանգվածային միջոցառումներ են անցկացվում՝ հաջակցություն ազգային բանակի: Դրանց մասնակիցները հիշում են զոհված հերոսներին ու ծաղիկներ դնում նրանց շիրիմներին, հասարակայնության ներկայացուցիչներն այցելում են պատերազմի հաշմանդամներին ընտանիքներին եւ տոնական հյուրասիրություններ բերում նրանց տներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ