Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան. ՀՀ ԱԳՆ

Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին 
քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գոևծակալության հարցին:

«Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների  վերաբերյալ։ Ինչպես մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները»,- հարցին ի պատասխան Բալայանն ասել է.

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են  խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]