Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Բողոքը ներկայացրել ենք ժամը 3-ի կողմերը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը կսկսվի մետ 10 օրից:

«Հստակ օր դեռ սահմանված չէ»,-հավելեց պաշտպանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]