1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանցի աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում

Հայաստանցի աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի 
պատանեկան օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը տեղի  ունեցած «Ինֆորմատիկա»  առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը  նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սան Էմիլ Կոստանյանը՚  բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել է  եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 աշակերտ:  Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]