Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Չուկոտկայում կետը մոտեցել Է ափին՝ «քորելու փորը»


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չուկոտկայում «Բերինգիա» ազգային բնայգու աշխատակիցները տեսագրել են գորշ կետի, որը կերակրվելու համար ընդհուպ մոտեցել Է ափին եւ «իրեն քորում Է» ճալաքարերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հ-ում անելով ՌԻԱ Նովոստիին:

Տեսահոլովակը, որի հեղինակն ազգային բնայգու գիտության գծով փոխտնօրեն Մաքսիմ Անտիպինն Է, օգոստոսի 1-ին հրապարակվել Է Facebook-ում հիմնարկության Էջում: Նկարահանումը կատարվել Է հուլիսի 30-ին:

«Տեսահոլովակում երեւում Է, թե Չուկոտյան թերակղզու Չապլինի հրվանդանում ինչպես Է գորշ կետը քաշում (ծծում) եւ ֆիլտրում գրունտը, ըստ որում հասցնելով իրեն քորել ճալաքարերի վրա»,- ասված Է ազգային բնայգու հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ