Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Մեյը կկրճատի արձակուրդը Մակրոնի հետ Brexit-ի շուրջը բանակցելու համար


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկրճատի իր ամառային արձակուրդը, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փորձի համոզել մեղմացնելու Brexit-ի նկատմամբ իր դիրքորոշումը: Օգոստոսի 1-ին այս մասին հաղորդել Է The Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ երկու ղեկավարների՝ օգոստոսի 3-ին նշանակված հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը Մակրոնին կխնդրի պաշտպանել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու գաղափարը:

Մեյը նաեւ կփորձի կանխավ ապահովել երաշխիքներ, որ Ֆրանսիայի ղեկավարը Միացյալ Թագավորությանն կօգնի համապարփակ առեւտրական գործարքի հասնելու Լոնդոնի Սիթիի համար, որի կնքմանը խոչընդոտում Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն: Մակրոնի հետ հանդիպումը, շրջանցելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպայի ազգային ղեկավարների հետ ուղղակիորեն փոխգործակցելու Մեյի ռազմավարության բաղկացուցիչ մասն Է, նշել Է Times-ը:

Բանն այն Է, որ Բրյուսելը կոշտ դիրք Է բռնել Brexit-ի շուրջը հուլիսին ներկայացված պլանի նկատմամբ, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան առաջարկում Է ազատ առեւտրի գոտի ստեղծել ԵՄ-ի հետ՝ դրան անդամակցությունը դադարեցնելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ