Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առաջին կիսամյակում որդեգրման է հաշվառվել 53 երեխա

Առաջին կիսամյակում որդեգրման է հաշվառվել 53 երեխա

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն 2018 թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 53, որոնց  56.6 տոկոսն աղջիկներ են:

Որդեգրման ենթականերից 28-ը ծնողական իրավունքից զրկվածների երեխաներ են, 11-ը երկու ծնող ունեցող են, 5-ը մնացել են առանց ծնողական խնամքի, 7-ը միայնակ մոր երեխաներ են: Որդեգրման ենթակա երեխաներից 28-ը մինչև 1 տարեկան են:  Ընդհանուր թվով երեխաներից 19-ն առողջ են, 34-ը՝ առողջական խնդիրներ ունեցող: Որդեգրվող երեխաները հիմնականում Երևանից են:

Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը 106 է, որոնցից  69-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են, 36-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]