Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ  

ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում:

 «Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե, մինչև 2018 թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, Օրբելի եղբայրների, 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների, 22): Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ինտերնետային կայքում (http://scs.am/files/hraver-mrcuyt-kirarakan-2018.doc):

 Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 210 140 (105), 210 140 (110)»,- ասված է հայտարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]