1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱԴ  պատվիրակությունը մասնակցեց Թբիլիսիում կայացած «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար» դասընթաց-ծրագրին

ԵԱԴ  պատվիրակությունը մասնակցեց Թբիլիսիում կայացած «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար» դասընթաց-ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» երկարաժամկետ ծրագրի շրջանակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար» դասընթաց-ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱԴ հանրային կապերի հանձնախումբը:

«Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդական աշխատողների հմտությունները, ուսումնասիրել երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը, ծանոթանալ ոչ-ֆորմալ կրթության առանձնահատկություններին և գտնել երիտասարդական աշխատանքի ճանաչմանը նպաստող ուղիները: Դասընթացի ընթացքում կարևորվել է նաև թիմային աշխատանքը, որի միջոցով մասնակիցները զարգացրել են հաղորդակցման, բանակցելու, վերլուծելու և մի շարք այլ հմտություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորեց ծրագրի շրջանակներում գործընկերների հետ աշխատանքը:

«Համատեղ ուժերով մշակված դասընթացը օգտակար է լինելու ցանկացած երկրում գործող երիտասարդական աշխատողի համար: Այն կարող է օգտագործվել նաև ֆորմալ կրթական համակարգում աշխատող դասախոսների կողմից, որոնք իրենց դասընթացների մատուցման արդյունավետությունը կբարձրացնեն՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդները և հեռավար ուսուցման հարթակն օգտագործելով»,- ասաց Ատոմ Մխիթարյանը:

Ծրագրի տասներեք երկրների մասնակիցները կազմակերպել են միջմշակութային երեկո, որի ընթացքում ներկայացվել են ազգային պարեր, խոհանոց և հետաքրքիր փաստեր յուրաքանչյուր գործընկեր երկրի մասին:

«Մասնակիցներն այցելեցին Վրաստանում երկու երիտասարդական կենտրոն և ծանոթացան վերջիններիս գործունեությանը: Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը նախատեսվում է Չեխիայում, որտեղ մասնակիցները գործնականում կիրառելու են նախորդ երկու փուլի ընթացքում ստացած գիտելիքները»,- հաղորդում է ԵԱԴ հանրային կապերի հանձնախումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]