1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկարցեցին ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան մասին: Նրա ստեղծագործությունների թեման իր հայրենիքն էր, նրա բնության չքնաղ անկյունները, պատմաճարտարապետական կոթողները եւ ի վերջո` հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական դրվագները: Այս ամենը նա վրձնի ուժով հավերժացրեց իր անկրկնելի կտավներում, ստեղծեց գեղանկարչական մնայուն ժառանգություն, որն անհատական ցուցահանդեսներով ներկայացնելով եվրոպական բազմաթիվ երկրներում` դարձավ հայ մշակույթի ու պատմության յուրօրինակ դեսպաններից մեկը: Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Զուլում Գրիգորյանի հարազատներին ու մերձավորներին եւ  կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]