1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հուլիսի 30-ին կազմակերպեց արդեն ավանդական դարձած այցելություն Վիեննայի Մխիթարյան միաբանության վանք: Այս անգամ Եվրոպայում գտնվող հայկական ամենահին հաստատություններից մեկի հյուրերն էին Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցները՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Կատարինա Վիզերի և Մշակութային համագործակցության բյուրոյի ղեկավար Թերեզա Ինջայնի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի և միաբանության աբբահայր Պողոս Արքեպիսկոպոս Գոճանյանի ուղեկցությամբ ու վերջինիս մեկնաբանություններով ավստրիացի դիվանագետները շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան եկեղեցուն, թանգարանին, հայ վանականների կողմից դարերով հավաքված ու պահպանված հարուստ հավաքածուներին և գրադարանին։

Այցելուները հատուկ ուշադրությամբ ծանոթացան ս.թ. հունիսի 1-ից Միաբանության թանգարանում բացված «Հայաստանի Հանրապետություն - Ավստրիա. 1918-1921թթ. պաշտոնական շփումները» ցուցահանդեսին, որն Ավստրիայում ՀՀ դեսպանությունը պատրաստել էր Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին ընդառաջ և որի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել մայիսի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]