Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իտալիայի նախագահի դուստր Լաուրա Մատարելան հյուրընկալվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Իտալիայի նախագահի դուստր Լաուրա Մատարելան հյուրընկալվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հուլիսի 31-ին իր դռները բացեց  Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելայի առջև: Նրան ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկին Իրինա Իգիթխանյանն ու ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Դիան Մարի Ռիսոպուլոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը հյուրերին պատմեց  նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջանների մասին: Ռուզան Սարյանի խոսքով` տուն-թանգարանի յուրահատկությունն այն է, որ սկսել է գործել Մարտիրոս Սարյանի կենդանության օրոք: Ներկայացված է նկարչի գործունեության ողջ ուղին` նաև նրա ստեղծած առաջին դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները:

Հյուրերը հատկապես մեծ ուշադրություն դարձրին Սարյանի «Սեր: Հեքիաթ» կտավին, որը հիշեցնում է Գուստավ Կլիմտի հանրահայտ «Համբույր»-ը, սակայն ստեղծվել է Կլիմտի գործից մեկ տարի առաջ:

Տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ Սարյանը ռուս կոլեկցիոներներից մեկի հավաքածուում ծանոթացել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչների ստեղծագործություններին, սակայն,  գնահատելով արևմտյան արվեստը, ոչ թե Փարիզ է մեկնել, այլ արևելք` Թուրքիա, Եգիպտոս, Պարսկաստան: Հենց այդ երկրներում են ծնվել հեղինակի բազմաթիվ սիրված գործեր:

Տուն-թանգարանի բոլոր սրահներում շրջելուց հետո հյուրերը կոնյակ ըմպեցին վարպետի ճաշասենյակում: Ռուզան Սարյանը նրանց նվիրեց Մարտիրոս Սարյանի մասին պատմող ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Ծաղիկներ» ֆիլմի խտասալիկը, նկարչի կտավների վերատպություններով աքսեսուարներ և ալբոմներ:

Հյուրերը հեռացան` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]