Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանացի պատգամավորների Ադրբեջան այցերը կազմակերպելու համար խոշոր գումարներ են ծախսվել  

Բրիտանացի պատգամավորների Ադրբեջան այցերը կազմակերպելու համար խոշոր 
գումարներ են ծախսվել

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Transparency International միջազգային կազմակերպության բրիտանական մասնաճյուղն ադրբեջանական կոռումպացված ռեժիմի կողմից  բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը կազմակերպելու և ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածում նշել է, որ դրանց համար ծախսվել են հազարավոր դոլարներ:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է theguardian.com-ը:

Կազմակերպությունը հատկապես ուշադրություն է դարձրել այն պատգամավորներին, ովքեր ընդունելով կոռումպացված երկրների «հյուրասիրությունը», դրա դիմաց այդ երկրների օգտին քաղաքական լոբբինգ են իրականացրել:

Հոդվածում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ 2007-2017 թթ. բրիտանացի պատգամավորների Ադրբեջան կատարած այցերը ֆինանսավորելու համար հատկացվել է ավելի քան 330 հազար եվրո, իսկ ռուսական պետական հեռուստատեսությամբ խոսելու համար էլ 12 պատգամավորի վճարվել է ավելի քան 90 հազար եվրո:
Transparency International-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղն իշխանություններին կոչ է արել մանրամասն հետաքննել պատգամավորների քայլերը, սահմանափակել պատգամավորների ուղևորությունները օտար երկրներ, որոնք լոբբինգի դիմաց կաշառում են պատգամավորներին: Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել արգելել պատգամավորների վճարովի ծառայությունները  օտար երկրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]