Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը  


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայքարն առաջինը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակիչում 11։1 հաշվով հաղթել է մոլդովացի Արտիում Դելեանուին, այնուհետև 9։0 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդովին։ Մինասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ  վստահ հաղթանակը թուրք ըմբիշի նկատմամբ։ 14։4, և հայ ըմբիշը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է։ 
Վահե Պողոսյանը (77 կգ) հաղթել է լեհ Պատրիկ Բեդնարսին, այնուհետև պարտության մատնել իտալացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուս Եգոր Կադիրովի հետ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ