Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավային Օսիայի արտգործնախարարն ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ հիմնադրման 25- ամյակի կապակցությամբ

Հարավային Օսիայի արտգործնախարարն ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ հիմնադրման 25-
ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Պետականության կայացման բոլոր փուլերում Արցախի արտաքին գործերի նախարարությունն ինտենսիվ և պատասխանատու կերպով իրականացրել է աշխատանքներ՝ ուղղված հանրապետության շահերի պաշտպանությանն ու խթանմանը, այսօր վստահորեն և հետևողականորեն իրագործում է իր առջև դրված խնդիրները՝ նոր մարտահրավերների և միջազգային ասպարեզում փոփոխությունների բարդ պայմաններում։ Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական ծառայությունն իր ամենօրյա ջանքերի շնորհիվ՝ հիմնված Արցախի ժողովրդի լավագույն բարոյական հատկանիշների և ավանդույթների վրա, ցուցաբերում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հետևողականություն և հավատարմություն՝ ընտրած ուղուն։  

Համոզված եմ, որ Հարավային Օսիայի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստեղծված ամուր գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների զարգացումն այսուհետ ևս նպաստելու է մեր հանրապետությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]