Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել են լավագույն նուդիստական լողափերը

Հայտարարվել են լավագույն նուդիստական լողափերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները կազմել են առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ գեղեցիկ նուդիստական լողափերի վարկանիշը՝ վերլուծելով ճանապարհորդների համար TripAdvisor կայքում զբոսաշրջիկների զետեղած արձագանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Օգտատերերի գնահատականների համաձայն՝ առաջատարի դիրքն զբաղեցրել Է Պատարա լողափը թուրքական Ռեւիերում: Այստեղ կարելի Է ոչ միայն արեւայրուկ ընդունել եւ լողալ առանց բիկինիի, այլեւ այցելել նիդիստների համար կազմակերպվող փրփուրի երեկույթին:

Երկրորդ դիրքում հայտնվել Է Little Banana լողափը՝ Հունաստանի Սկիատոս կղզում: «Այս լողափը պարզապես իդեալական Է արեւային վաննա ընդունելու համար»,-նշվում Է արձագանքներից մեկում:

Երրորդ տեղն ստացել Է Գերմանիայի ամենահին նուդիստական լողափերից մեկը՝ Buhne 16-ը: Այցելուների խոսքով՝ այն բավականին հեռու Է զբոսաշրջիկներով լեփ-լեցուն վայրերից, եւ երբեմն փոկերն այնտեղ ավելի շատ են, քան մարդիկ:

Նաեւ առանց հագուստի արեւայրուկ ընդունել սիրողների համար ափամերձ լավագույն վայրերի ցուցակում տեղ են գտել խորվաթական Valalta լողափը, Մայորկայում գտնվող Es Tren լողափը, Plage de Tahiti-ն՝ Ֆրանսիայում, Paradise լողափը՝ հունական Միկոնոս կղզում եւ Porto Ferro լողափը՝ Սարդինիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]