Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել բյուջեում առկա անցքերը. ռազմական փորձագետ

Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել բյուջեում առկա 
անցքերը. ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել այդ ոլորտի բյուջեում առկա անցքերը: Հուլիսի 31-ին տեղի ունեցած «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով՝ այդպիսի քայլ անելու համար նոր իշխանությունները քաղաքական կամք ունեն:

«Բյուջեում բոլոր այն հատկացումները, որ ուղղվում են այս ոլորտի զարգացմանը, պետք է նպատակային ծառայեն, և բոլոր այն «ճեղքերը», որոնք կան, պետք է փակվեն: Դրա համար պետք է քաղաքական կամք, որն այսօր առկա է: Սակայն, որքան գումար էլ հատկացվի, եթե բյուջեն ունի նաև այս ոլորտների ոչ արդյունավետ կառավարում, բնականաբար, ՕԳԳ-ն բավականին ցածր կլինի, այնպես որ պետք է նաև ճիշտ կառավարում իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նահապետյանը:

Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը անհրաժեշտ քայլ է համարում Հայաստանում ռազմական արդյունաբերությունը համակարգող ինստիտուտ ստեղծելու կառավարության որոշումը, սակայն նշում է, որ Խորհրդային Միությունից մնացած կիսաքանդ գործարանների ու համապատասխան բանվորների բացակայության խնդիր կա:

«Հայաստանում մենք ունեցել ենք ռազմարդյունաբերական համալիր, դա եղել է Խորհրդային Միության ռազմարդյունաբերական համալիրի մի մաս, բայց այն եղել է ռազմարդյունաբերության մեջ քարշիչ ուժերից մեկը, որովհետև զինտեխնիկայի շատ կարևոր դետալներ է պատրաստել»,- ասաց Պետրոսյանը:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով` ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:

«Ներդրումային վիճակը բավականին ցածր է։ Ադրբեջանը զինամթերքի առումով շատ հարցերում ինքնաբավ է: Եթե մենք փորձենք զինամթերք արտադրել, դա մեծ ծախսերի հետ կապված կլինի, այդ պատճառով մենք գնում ենք զինամթերքը մեր ռազմավարական դաշնակիցներից»,- նշեց Նահապետյանը:

Մայիսի 11-ին կառավարության նիստում Հայաստանում ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու որոշում է կայացվել։
ԳՀԻն կմիավորի Հայաստանում անցկացվող ռազմաարդյունաբերական մշակումները։
Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանի խոսքով` այն կգործի ընդհանուր համակարգում, կընտրի ներդրման համար առաջնային տեխնոլոգիաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]