Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից. Բալայան

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից. Բալայան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն էր հրավիրել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա:

«Եթե 110 մլն եվրոն տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, ապա այո: Այժմ գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ  միջգերատեսչական հանձնաժողով, որի պարտականությունն է մշակել ծրագրեր մեր համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Եվ պարոն Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը կներկայացնի համապատասխան ծրագրեր, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին հնարավորություն ընձեռենք մեզ օժանդակելու՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:

Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն էր հրավիրել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի: 110 միլիոն եվրոն սպասում է, և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]