1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվեց Մշակութային 
ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ հայ-իտալական մշակութային կապերը ամուր հիմքեր և դարերի պատմություն ունեն: Թե Հայաստանում և թե Իտալիայում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը երկու երկրների մշակութային ժառանգությունը ներկայացնելը և բարեկամությունը վերահաստատելն է: «Հայաստանում առկա ներուժը և միջազգային փորձագետների ներգրավումը հիմք է դնելու հուշարձանների պահպանության ուսումնասիրությանը: Այն հարթակ է հանդիսանալու տարածաշրջանում մասնագետների և փորձագետների համագործակցությանը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ կենտրոնի առկայությունը Հայաստանում էլ ավելի է ամրապնդելու հայ-իտալական մշակութային կապը և հարթակ է հանդիսանալու փոխշահավետ համագործակցության համար:

Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսի խոսքով՝ այսպիսի մշակութային կենտրոն բացելու հնարավորություն հաճախ չի լինում: «Մշակույթը երկրներն ու ազգերը կապող այն արդյունավետ տարրն է, որը նյութականացնում է մեր ապրելակերպը,մեր երկու ժողովուրդները կապող այս բարեկամությունը, որը հիմնված է հին, անտիկ մշակութային արմատների վրա»,-ասաց նա: Նախագահները վերջում շրջայց կատարեցին Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնում: 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]