Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ութ նահանգներ բողոքարկել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի հրապարակումը

ԱՄՆ-ի ութ նահանգներ բողոքարկել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի 
հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ութ նահանգների եւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի գլխավոր դատախազները հուլիսի 30-ին հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ այն նյութերի շրջանառությանը վերջ դնել հարկադրելու նպատակով, որոնք պիտանի են 3D-տպիչների միջոցով հրազեն ստեղծելու համար: Պաշտոնական հայտարարության մեջ այս մասին հայտնել Է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 3D-տպիչների տեխնոլոգիան թույլ Է տալիս պատրաստել հրազեն, որը ենթակա չԷ հաշվառման եւ մետաղադետեկտորների միջոցով հայտնաբերման: «Պարզապես վայրագություն Է հանցագործներին տրամադրել միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում կոճակի մեկ սեղմումով հետքեր չթողնող եւ հայտնաբերման չենթարկվող զենք թողարկել»,- նշել Է Անդերվուդը:

Նրա խոսքով՝ հայցվորներ են հանդես եկել նաեւ Վաշինգտոնի, Մասաչուսեթսի, Քոնեքթիքութի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի, Օրեգոնի եւ Մերիլենդի նահանգների, ինչպես նաեւ Կոլումբիայի օկրուգի գլխավոր դատախազները: Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի իշխանությունները Defense Distributed ընկերությանը թույլատրել են Համացանցում զետեղել զենքի գծագրեր, որը կարելի Է պլաստմասսայից «տպել» 3D-տիպիչով: Սխեմաների միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող Է այդպիսի զենք պատրաստել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]