Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 3 հազար փախստական Է Լիբանանից Սիրիա վերադարձել երկու շաբաթվա ընթացքում

Ավելի քան 3 հազար փախստական Է Լիբանանից Սիրիա վերադարձել երկու շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3 հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից Լիբանանից ժամանել են 3 հազար 826 փախստական, այդ թվում՝ «Զեմրանի»-ի անցակետով՝ 2 հազար 846 մարդ եւ ինքնուրույն «Ջեյդեթ-Յաբուս» չսարքավորված անցակետով՝ 980 մարդ, Հորդանանի տարածքից «Նասիբ» անցակետով վերադարձել Է 318 մարդ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Գերատեսչության ճշտված տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 28-ից «Ջեյդեթ-Յաբուս» (Զեբեդանի) չսարքավորված անցակետով ինքնուրույն ժամանել Է 832 մարդ (257 կին, 392 երեխա): Փախստականների տեղափոխությունն իրականացվել Է Լիբանանի ՆԳ նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ մինչեւ սիրիական Բեյթ-Ջին:

Ընդհանրացված տվյալների համաձայն, 45 պետությունների տարածքում գտնվում Է 7 մլն 156 հազար 987 գրանցված սիրիացի փախստական. նրանցից 2 մլն 70 հազար 979-ը կանայք են եւ 3 մլն 520 հազար 665-ը՝ երեխաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]