1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընթացիկ վեց ամսում 10 տոկոսով աճել է զբոսաշրջության ցուցանիշը

Ընթացիկ վեց ամսում 10 տոկոսով աճել է զբոսաշրջության ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա վեց ամսում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները: 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ՝ 2017-ի հունվար-հունիսի 622 հազար 381 զբոսաշրջիկի փոխարեն: Այս նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ, ինչը 7.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]