Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի օդերեւութաբանական արբանյակը տեսագրել Է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները

ԱՄՆ-ի օդերեւութաբանական արբանյակը տեսագրել Է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA) հուլիսի 30-ին ցուցադրել Է, թե Երկրի ուղեծրից ինչ տեսք ունեն բնական հրդեհները Կալիֆոռնիայի նահանգում՝ Twitter-ում զետեղելով համապատասխան տեսանյութը: NOAA-ի տվյալներով՝ «այս շաբաթ տապի վտանգավոր ալիքը» կարող Է բարդացնել իրավիճակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անտառահանդակների պաշտպանության եւ հակահրդեհային պահպանության վարչությունը հուլիսի 30-ին նախազգուշացրել Է աղետի գոտում Էքստրեմալ պայմանների մասին: Ինչպես նշում են գերատեսչությունում, «քամու ուղղության մշտական փոփոխությունը» եւ երաշտն իրենց «լուման են ներդնում» կրակի «սրընթաց տարածման գործում»:

Վարչության տվյալների համաձայն՝ նահանգում ամենախոշոր ութ հրդեհներից մեկը, որը մոլեգնում Է Շասթայի օկրուգում, ընդգրկել Է 330,2 քառակուսի կիլոմետր տարածք: Այն հաջողվել Է տեղափակել 20 տոկոսով՝ հուլիսի 29-ի 5 տոկոսի համեմատությամբ: Արդեն մեկ շաբաթվա ընթացքում Շասթայում մոլեգնող կրակի պատճառով տարահանվել Է գրեթե 40 հազար մարդ:

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհները կարող են հասցնել ավելի քան 100 միլիոն դոլար գումարի վնաս: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Aon Benfield ապահովագրական ընկերությունը: Հրդեհն արդեն ոչնչացրել Է 723 շենք եւ սպառնում Է եւս առնվազն 5 հազար շինությունների: Տարերքի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]