Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալու պայմանը

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումն առանց նախապայմանների: Նա հավելել Է, որ դա պետք Է ցանկանա նաեւ Իրանը, բայց նա հազիվ թե պատրաստ Է այդ հանդիպմանը:

«Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաեւ պետք Է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն Է»,- գրել Է Աբութալեբին Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]