Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիրիացի զինվորականները վերահսկողության տակ են առել Գոլանում Իսրայելի հետ զորքերի բաժանման գիծը. Al-Manar

Սիրիացի զինվորականները վերահսկողության տակ են առել Գոլանում Իսրայելի հետ զորքերի բաժանման գիծը. Al-Manar

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման ամբողջ գիծը գտնվում Է սիրիացի զինվորականների վերահսկողության ներքո: Հուլիսի 30-ին այս մասին հայտնել Է Al-Manar հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սիրիական կողմն ապահովում Է անվտանգությունը բաժանման ամբողջ գծի երկայնքով՝ Լիբանանի հետ սահմանակից Շեբաայի շրջանից մինչեւ Մաարայա բնակավայրը Հորդանանի տարածքից Գոլանի օկուպացված մասի սահմանագծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրիական զինվորական աղբյուրը հեռուստաալիքին հայտարարել Է, որ ապառազմականացված գոտու սահմանի մոտ զինված խմբավորումների ներկայությանը վերջ Է դրվել, եւ իրադրությունը վերադարձել Է ստատուս քվոյին, որը գոյություն ուներ նախքան զինյալների կողմից սահմանամերձ գյուղերի զավթումը:

Թերթի տեղեկություններով՝ ՄԱԿ-ի՝ սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանումը հսկող ուժերն արդեն օգոստոսին կվերսկսեն իրեն խաղաղապահ առաքելությունն այդ շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]