Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԳ փոխնախարարն ընդունել է Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահի պավիրակությունը

ԱԳ փոխնախարարն ընդունել է Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ժողովի 
փոխնախագահի պավիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը հուլիսի 27-ին ընդունեց ՀՀ ԱԺ հրավերով Երևանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահ դոկտոր Հ.Մահյուդինի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում դոկտոր Մահյուդինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գոհունակություն՝ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Ժողովրդական խորհրդատվական ժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ խորապես ազդված է Ցեղասպանության թանգարան այցելությունից և կարևորեց բոլոր երկրների համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համար։

Կողմերն, անդրադառնալով երկու ժողովուրդների միջև բազմադարյա պատմական առնչություններին, վստահություն հայտնեցին, որ դրանք լավ նախադրյալ են հանդիսացել հայ-ինդոնեզական միջպետական վերընթաց զարգացող հարաբերությունների համար։ Եկուստեք կարևորելով երկու երկրների միջև արդյունավետ միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև երկու խորհրդարաններում գործող բաերակության խմբերի համագործակցությունը՝ հույս հայտնեցին, որ ակտիվ  շփումները կտարածվեն և աստիճանաբար կընդգրկեն նաև բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում նաև երկու երկրների գործարարների միջև առավել արդյունավետ գործակցությունը, առևտրա-տնտեսական ցուցանիշների բարելավումը։

Գործարար շփումների խրախուսման համատեքստում, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի մրցակցային առավելությունները, տարբեր տարածաշրջանային և միջազգային ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության շնորհիվ ստեղծված հնարավորությունները, ինչը ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու համար լավ հարթակ կարող  է հանդիսանալ։

Կողմերն իրենց գոհունակությունն արտահայտեցին միջազգային կառուցների շրջանակում  արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ինդոնեզիայի հավասարակշռված դիրքորոշման համար՝ ԱԳ նախարարի տեղակալ Ա․ Պապիկյանը ներկայացրեց խնդրի կարգավորման վերաբերյալ Հայստանի մոտեցումները, անընդունելի և վտանգավոր համարելով հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու  փորձերը։ Ինդոնեզական կողմն, իր հերթին ևս, կարևորեց հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների միջոցով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]