1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջազգային բանակային խաղերի տանկային բիաթլոնում Հայաստանի թիմը տոնել է առաջին հաղթանակը

Միջազգային բանակային խաղերի տանկային բիաթլոնում Հայաստանի թիմը տոնել է 
առաջին հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկնարկած միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնող ժամկետային զինխառայողների թիմն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել է առաջին տեղը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյանը, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաները հետևում են թողել Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,-գրել է նա:

Միջազգային բանակային խաղերը մեկնարկել են հուլիսի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]