Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարները Բուլղարիայից են  

«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարները Բուլղարիայից են

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպման մրցավարական կազմը Բուլղարիայից է:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Օգոստոսի 2-ին «Ալաշկերտը» կընդունի Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկային»` Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:

Խաղը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը` Իվայլո Ստոյանովի գլխավորությամբ, որին կօգնեն Իվո Կոլևը և Գեորգի Դոյնովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլայ Յորդանովն է:

«Ալաշկերտ»-«Սուտյեսկա» հանդիպումը կկայանա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Արտագնա խաղում մեր թիմը հաղթել է 1:0 հաշվով` սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի գոլի շնորհիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]