Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Հայրապետյանը միացավ «Ալաշկերտին»  

Լևոն Հայրապետյանը միացավ «Ալաշկերտին»

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» շարունակում է համալրել կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  բարձրագույն խմբի մեկնարկից և Եվրոպայի լիգայի որակավորման փուլից առաջ թիմին է միացել Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը:

29-ամյա ձախ եզրայինը նախկինում հանդես է եկել գերմանական «Համբուրգի» երկրորդ թիմում, լեհական «Լեխիայում» և «Լոձում», չեխական «Պրիբրամում», իրանական «Փայքանում» և Երևանի «Փյունիկում»:      

Լևոն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի Մ-19 (3 խաղ) և Մ-21 (6 խաղ, 1 գոլ) հավաքականները, 1 գոլ է հեղինակել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 39 հանդիպումներում` գրավելով ԱՄԷ-ի թիմի դարպասը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]