Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար. կա մեկ զոհ և տուժած

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար. կա մեկ զոհ և տուժած

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 29-ին ժամը 22.39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Ա. Մ., ծնված՝ 1989 թ.) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վ. Բ.-ին (ծնված՝ 1962 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ Ա․Մ.-ն մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]